Աշխարհ

Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինային միջոցառումներին

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1400 դեպք։ Երկրի իշխանությունները որոշել են վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների:

Կրկին փակվում են գեղեցկության սրահները, մարզասրահները, ոչ պարենային խանութները, ռեստորանները և այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ: Ինչպես նաև արգելվեն են  զանգվածային միջոցառումները: Սահմանափակվել է տարեցների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքը շարունակում են շինարարական ընկերությունները և արդյունաբերական ընկերությունները:

Worldometers-ի հաղորդմամբ՝ համավարակից ի վեր Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48,574 դեպք, որից 188-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 27,334 հիվանդ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ