fbpx
Հասարակություն

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Կառավարության շենքի առջև ժ. 13:00-ից բողոքի ցույց են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համոզմամբ՝ վարչապետը չի պահպանում իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը:

Ակցիայի մասնակիցները նշում են՝ հաշվի առնելով, որ նախագիծը հետ ուղարկվեց լրամշակման, հիմա իրենք մտավախություն ունեն, որ թույլ չեն տալու մեքենաները բերել Հայաստան: Նրանց խոսքերով՝ 820 մեքենա կա այժմ սահմանին: Նրանց մտահոգում է նաև անցնող ժամանակը:

Նրանք նշում են՝ հարցին լուծում տալը երկար է տևում, իսկ այս ընթացքում մաքսատանը իրենց մեքենաները թալանում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ