Կառավարության որոշմամբ շուրջ 2,5 մլրդ դրամ հատկացվեց համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանը։
«Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022 թ․ համար՝ մոտ 2 մլրդ 468 մլն, 2023 թ․ համար՝ 3 մլրդ 239 մլն, իսկ 2024 թ․ համար՝ 545 մլն դրամ):
Ծրագրում ընդգրկված է Հայաստանի 3 մարզի 27 բնակավայր: Դրանք են.
Արարատի մարզի 20 բնակավայր՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփար և Մխչյան գյուղեր,
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր,
Սյունիքի մարզի 2 բնակավայր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ»,- գրել է Մաթևոսյանը :