Հունիսի 26-ին Արցախի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։
- ԱՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ
- Արցախի կառավարությունը միանվագ աջակցություն կտրամադրի վիրավորում ստացած արցախցիներին
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները»։