Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

Ամենադիտվածներ

Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

Հուլիսի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։

«Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։

Մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամվող հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ, հոգեկան առողջության կամ վարքի խանգարման խնդիրներ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց ամսական տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով գումար (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։

Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)․ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();