«Ջոկեր» ֆիլմում դերակատարկման համար «Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասան Խոակին Ֆենիքսը մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել էր Stella McCartney-ի՝ պատվերով կարված սև կոստյումով։
Մրցանակաբաշխությունից հետո դիզայներ Ստելա Մաքքարթնին Twitter-ում Ֆենիքսին շնորհավորել է մրցանակ ստանալու առթիվ՝ նշելով, որ դերասանը կոստյումը պետք է հագնի այս սեզոնի մրցանակաբաշությունների բոլոր արարողություններին. նրան նույն կոստյումով կտեսնենք «Օսկար»-ին։
Մաքքարթնին հավելել է, որ Ֆենիքսը որոշել է անել դա՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա հագուստի գերաարտադրության բացասական ազդեցությունը։
Դիզայներ Ստելա Մաքքարթնին հայտնի է իր անունը կրող ապրանքանիշի էկոլոգիական քաղաքականությամբ։ Նա իր հավաքածուներում օգտագործում է օրգանական և վերամշակված նյութեր։