fbpx
Տնտեսություն

8,3 տոկոս գնաճը խորացրել է աղքատությունը

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է բարձր՝ 8,3 տոկոսանոց գնաճ, այսինքն՝ հունվար-հունիսի համեմատ գնաճն ավելացել է 0,2 տոկոսով։

2022 թվականի հուլիսին 2021-ի հուլիսի համեմատ գնաճը կազմել է 9,3 տոկոս․ վերջին 10 տարիների ընթացքում նման բարձր գնաճ չի արձանագրվել։

Հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1,4 տոկոս անկում, որը սննդամթերքի գների սեզոնային գործոնով է պայմանավորված։

Հայաստանի ներքին գնաճի վրա էական ազդեցություն է թողնում էներգակիրների գների շարունակվող գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 11.6 և 43.2 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ` 2.9 և 32.8 տոկոսով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ