Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը «Բավարիա»-ի հետ խաղում հանդես կգա 50 համարի մարզաշապիկով։ Նա այն կկրի նաև ողջ ընկերական մրցաշարի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Այս համարի ընտրությունը կապված է այն բանի հետ, քանի որ այս տարի լրանում է 50-րդ տարին այն պահից ի վեր, երբ մարդն առաջին անգամ դուրս եկավ տիեզեական հրթիռի սահմաններից ու ոտք դրեց լուսին:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալն» անցկացրեց այս ամռան իր առաջին հանիդպումը Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում՝ մրցելով «Բավարիայի» հետ: Հյուսթոնում կայացած խաղն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3-1: