Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրառում է կատարել facebook-ում և անդրադարձել է պատգամավորների Ազգային ժողովի ամբիոնից արծածվող խոսույթներին։
«Այո, Նավալնին քաղբանտարկյալ է, իսկ մինչ այդ՝ քիմիական զենքը տեռորիստական նպատակներով կիրառման զոհ։ Եվ ի՞նչ։ Բայց դրա մասին ԱԺ-ում խոսել պետք է՞։
Պիտի բացատրե՞ն, որ հասկանաք, որ էս թեման խորհրդարանում արծարծելը վնաս է, թե՞ առանց բացատրելու եք հասկանում։ Թող դրանով զբաղվեն ռուսները եւ Արեւմուտքը։ Ու ամենեւին էլ կարիք չկա ավանակային պահվածքով հարվածի տակ դնել պետությունն էս նեղ օրով, այ մարգինալներ, այ չոռուցավեր, այ ցածր սոցիալական պատասխանատվությամբ անուղեղներ։ Ապրի Էդվարդ Աղաջանյանը, որ այդ իդիոտիզմին ճիշտ պատասխան տվեց»,-ասվում է գրառման մեջ։

