fbpx
Խորհրդարան

Խորհրդարան են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 10-ին խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները և դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին: Ուսանողների հետ հանդիպել և «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի բարելավմանն ուղղված հարցին` պատգամավորը նշել է, որ Երևան քաղաքում առկա են մի շարք խնդիրներ՝ մասնավորապես աղբահանության, տրանսպորտի, վերելակների հետ կապված:

Էդմոն Մարուքյանը ուսանողներին հորդորել է լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ, դառնալ պահանջարկ վայելող մասնագետ:

Պատգամավորը նշել է, որ իրենք` որպես ընդիմադիր խմբակցություն, շարունակելու են պայքարել հանուն բարեկեցիկ Հայաստանի:

Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաև Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի ուսանողներ` «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի «Sputnik Pro» նախագծի մասնակիցները: Ուսանողներին հանդիպել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:

Ներկայացնելով խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը` պատգամավորը կարևորել է կանանց ներգրավվածությունը 7-րդ գումարման Ազգային ժողովում:

Հյուրերն այցելել են Ազգային ժողովի թանգարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ