Աշխարհ

«Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը Ստամբուլում ծաղրանկար են դարձրել. Պոլսո Հայոց պատրիարքարանից բողոք են հղել ոստիկանություն

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հայտնի որմնանկարը ներկայացվել է ծաղրանկարի տեսքով:

Ստամբուլի «Լույս» հայալեզու ամսագիրը փոխանցում է, որ Հիսուս Քրիստոսն ու աշակերտները ներկայացված են թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով: Ըստ ամսագրի՝ Աթեշյանի բողոքից հետո այն հանվել է ռեստորանի պատից:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր գրավոր բողոքից հետո ոստիկանության աշխատակիցները պարտադրել են ռեստորանի տերերին հանել նկարն ու հանդես գալ գրավոր ներողությամբ:

Ռեստորանի տնօրինությունը հայցել է քրիստոնյա համայնքի ներողամտությունը՝ շեշտելով, որ իրենք որևէ հետին միտք չեն ունեցել և որ տեղի ունեցածը սխալմունք է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ