Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խորհուրդներ է տվել կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։
Նրա կարծիքով՝ հոլանդացի ֆուտբոլիստը պետք է փոխի առաջնությունը։
«Վան դե Բեկին խորհուրդ կտայի փոխել առաջնությունը։ Խնդիրը Անգլիայում է, ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրան այստեղ չեն հարգում որպես ֆուտբոլիստ։ Բայց Դոնին շատ լավ խաղացող է։ Սա նման է Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի իրավիճակին, ովքեր նույնպես խնդիրներ ունեին «Մանչեսթեր Յունայթեդում»: Երբ դա տեղի ունենա, դուք պետք է հեռանաք: Այժմ վան դե Բեկը պարզապես ժամանակ է կորցնում այստեղ»,- ասել է Պատրիսը Manchester Evening News-ում:
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Պրեմիեր լիգայում ընդամենը չորս հանդիպում է անցկացրել: