Խորվաթիայի կիսապրոֆեսիոնալ լիգայում հանդես եկող իր թիմի հանդիպումից հետո «Ելենգրադի» ֆուտբոլիստ Իվան Գազդեկը անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս մասին հաղորդում է 24SATA-ն ։
համաձայն աղբյուրի տվյալների ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը մրցել է հավերի հետ, որոնք հայտնվել են խաղադաշտում։ Հավերից մեկին ֆուտբոլիստը ոտքով հարվածել է, որից հետո կենդանին անմիջապես սատկել է։ Սատկած հավին Գազդեկը դուրս է նետել խաղադաշտից։ Ֆուտբոլիստը իր այս գործողության համար կարմիր քարտի է արժանացել մրցավարի կողմից։
Խաղից հետո ֆուտբոլիստը մեկնաբանել է իրավիճակը.
«Հավերն անընդհատ դաշտ էին դուրս գալիս։ Ես վազեցի և փորձեցի հեռացնել նրանց հեռո և պատահաբար ոտքով կպա մեկին: Մրցավարը վազեց ինձ մոտ և կարմիր քարտ ցույց տվեց։ Հավատացեք ինձ, ես հատուկ չեմ սպանել այդ հավին: Ես ներողություն եմ խնդրել կենդանու տիրոջից և նոր հավ ուղարկել նրան»: