Խորվաթիայի Մոլատ կղզու ափերի մոտ սիրողական ջրասուզորդները հնագույն նավ են հայտնաբերել, որը խորտակվել է մ.թ.ա. առաջին դարում: Նավը պատահաբար են հայտնաբերել ուսումնամարզական սուզման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, այն օգտագործել են Ադրիատիկ ծովի կղզիներ շինարարական նյութեր փոխադրելու համար, որտեղ հռոմեացի մեծահարուստները սիրում էին վիլլաներ կառուցել:
Հայտնաբերվել են սալահատիկներ, որոնց մի մասն ամբողջությամբ պահպանվել է, քանի որ շարված է եղել կողանց: Այս մասին հայտնել է Զադար քաղաքի Հնագիտական թանգարանի աշխատակիցը: Ներկա պահին հնագետներն ակտիվ ուսումնասիրում են գտածոն, որը գտնվում է ափին: