«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի բացակայության մասին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Նոթինգեմի» դեմ խաղում (1:0):
«Մենք Մանեին խաղադաշտ դուրս չբերեցինք, քանի որ նրան շատ կարևոր խաղ է սպասվում ազգային հավաքականում:
Սալահի պարագայում ամեն ինչ պարզ է. նա թեթև վնասվածք ունի»,- Կլոպի խոսքն է մեջբերում BBC-ն։