fbpx
Հասարակություն
10:39 10/03/2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է,որ նա սթափ է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ