Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել։ Այս մասին գրում է Ուկրաինայի ԱԻ ծառայության մամուլի ծառայությանը հղումով:
«Նախնական տվյալներով՝ զոհվել է ութ մարդ, ևս 10 մարդ վիրավոր է»- հայտնել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք: Հրդեհը տեղայնացվել է ժամը 3:35 -ին, ամբողջովին մարվել՝ 4:32-ին:
Հյուրանոցն ունի 273 սենյակ, սակայն չի հաղորդվում, թե հրդեհի պահին քանի հոգի է եղել հյուրանոցում: