fbpx
Հասարակություն

Խոշոր վթար Արշակունյաց պողոտայում. կան հոսպիտալացվածներ

Մայիսի 26-ին՝ ժամը 08։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Լեքսուզ RX 330» (վարորդ՝ Խ. Ս.) և «Վոլվո» (վարորդ՝ Ն. Կ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները և «Լեքսուզ RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք. Ս-ն և Լ. Ս-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ