Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն այսօր ժամանել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որտեղ զինծառայության ժամանակ վիրավորվածներին տեսակցելուց հետո զրուցել է լրագրողների հետ:
«Կենտրոնում շրջելու ընթացքում այս հարցը քննարկեինք և մենք մեծ սիրով ԱԱԾ-ում ու Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժվող, բուժում ստացած տղաներին։ Ինձ ասացին, հնարավոր է, որ մենք մեր պահանջները ներկայացնենք, այսինքն, ինչ հմտություններ են պետք այդ մարդկանց մեզ մոտ աշխատելու համար և ուսումնական գործընթացն անցնելուց հետո իրենք կգան աշխատանքի
Կարծում եմ՝ սա իրենց համար շատ հետաքրքր կլինի և ոգևորող։ Ես պարտավորվում և խոստանում եմ առաջիկայում ու մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ ու ինչքան հնարավոր է ներգրավվենք մեր տղաներին, մեր հերոսներին այդ աշխատանքներում»։
