Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
««Նեթֆլիքս» ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեղինակային իրավունք է ստացել: Ֆիլմը հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտել «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին է»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
https://www.facebook.com/KimKardashian/posts/10163947001555613
Հիշեցնենք, որ օգոսիտոսի 3-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել։ Գրառմամբ հայտնել էր, որ ամերիկյան «Նեթֆլիքս» (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:
