Մշակույթ

Netflix-ը Խոստումը ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառմամբ հայտնել է, որ ամերիկյան «Նեթֆլիքս» (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:

«Ուրախ ենք հայտնել, որ «Նեթֆլիքսը» «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,- ասված է Էսրայելյանի գրառման մեջ։

Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ