Փետրվարի 25-ին՝ ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (10 հրշեջ-փրկարար):
Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք:
Դեպքի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը տեղեկացվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 00:55-ին:
Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա՝ անտառածածկ տարածքում, այդ թվում՝ ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառնտեսություն» մասնաճյուղի 7 աշխատակից և Պրիվոլնոյե գյուղի 25 բնակիչ:

