Ղրիմի բնակիչները ավելի շատ են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը, քան ընդհանուր առմամբ ՌԴ-ի բնակիչները: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` Ղրիմում Պուտինի աշխատանքը դրական է գնահատում բնակչության 90 տոկոսը, բացասական կարծիք ունի միան 3 տոկոսը, մինչդեռ ամբողջ ՌԴ-ում` ՌԴ նախագահի աշխատանքը բարձր է գնահատում բնակչության միայն 64 տոկոսը: