Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռազմիկ Խումարյանին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
- Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին
- Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ժոնաթան Լաքոթի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռազմիկ Խումարյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է նախագահի հրամանագրում: