Աշխարհ

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

Յակուտիայի մի քանի շրջաններում արդեն գրանցվել են -50 աստիճան և ավելի ցածր սառնամանիքներ:

Շրջանի հյուսիս-արևելքում այսօր կանխատեսվում է մինչև -57 °C։

Ցրտի ու մառախուղի պատճառով Յակուտիայի օդանավակայանում 10-ից ավելի չվերթ է հետաձգվել, տեսանելիությունը 500 մ-ից պակաս է։

Ձյան առատ տեղումներից հետո սառնամանիքները՝ ըստ կանխատեսման, կհասնեն նաև Մոսկվա։ Այս շաբաթ սպասվում է մինչև -20 ցուրտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ