Տեցույա Յամագամիի դատավճիռը

Ամենադիտվածներ

,
Տեցույա Յամագամիի դատավճիռը

Ճապոնիայի Նարայի պրեֆեկտուրայի դատարանը մեղավոր է ճանաչել նախկին զինվորական նավաստի Տեցույա Յամագամիին, ով 2022 թվականի հուլիսի 8-ին գնդակահարել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեին։ Դատարանը բավարարել է դատախազության պահանջը և Յամագամիին դատապարտել ցմահ բանտարկության։ Պաշտպանող կողմը խնդրել է 20 տարուց պակաս ազատազրկում, սակայն դատարանը որոշել է, որ Յամագամին պետք է կրի առավելագույն պատիժը։

Յամագամին, ով նախկինում ծառայել է զինված ուժերում, սպանել է Աբեին, երբ վերջինս ելույթ էր ունենում նախընտրական հանրահավաքում։ Հարցաքննության ընթացքում նա հայտարարել է, որ սպանությունը կատարել է, քանի որ համոզված էր, որ նախկին վարչապետը կապված է «Միավորման եկեղեցու» հետ, որի պատճառով իր ընտանիքը ֆինանսական կործանման է մատնվել։ Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ այդ կրոնական կազմակերպության հետ կապեր են ունեցել նաև այլ քաղաքական գործիչներ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ