2024-ը անկասկած Լամինե Յամալի տարին էր։ Նրա անունն արդեն հայտնի էր ֆուտբոլային աշխարհում, սակայն այս տարի նա գրավեց միջազգային ուշադրությունը՝ շնորհիվ իր փայլուն ելույթների «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Արդյունքում, 17-ամյա եզրային հարձակվողը դարձել է վերջին 12 ամսվա ընթացքում Google-ում Իսպանիայում ամենաշատ որոնված ֆուտբոլիստը։
Google-ի 2024-ի թրենդների վարկանիշում, որն արտացոլում է հասարակության հետաքրքրություններն ու տարին բնորոշող միտումները, Լամինե Յամալը հայտնվել է առաջին տեղում՝ ֆուտբոլիստների ենթաբաժնում։ Նա գերազանցել է իր համերկրացիներին՝ Նիկո Ուիլյամսին, Մարկ Կուկուրելիային, Դանի Օլմոյին և Ալվարո Մորատային։
Յամալի անունը առավելագույն որոնումների է հասել հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆ փուլերի ժամանակ, որտեղ Իսպանիան հաղթեց և դարձավ չեմպիոն։
Ընդամենը 17 տարեկան հասակում Լամինե Յամալը ոչ միայն մեծ ճանաչում է ձեռք բերել ֆուտբոլում, այլև դարձել է Google-ի ամենաշատ որոնված ֆուտբոլիստը, ինչի շնորհիվ գերազանցել է նույնիսկ Նեյմար Ջունիորին, ով երկու անգամ (2019 և 2021 թթ.) եղել է ամենաշատ որոնված խաղացողը։
Միջազգային մակարդակում Յամալը դարձել է 2024-ի Google-ի ամենաշատ որոնված երրորդ մարզիկը՝ Ալժիրցի բռնցքամարտիկ Իմանե Խելիֆից և ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնից հետո։
Վերջապես, Լամինե Յամալը Google-ում 2024-ի ընթացքում աշխարհում որոնված մարդկանց ցուցակում զբաղեցրել է ութերորդ տեղը՝ զիջելով Դոնալդ Թրամփին, Քեյթ Միդլթոնին և Քամալա Հարիսին։