fbpx
Արցախ

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Արցախի անկախության օրվա միջոցառումներին

Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաք Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումները: Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հայկական երկու պետությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Երևանի ավագանու անդամները մասնակցել են ավանդական քայլերթին:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթի մասնակցիները հասել են մինչև քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հիշատակին: Տեղի է ունեցել նաև ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ