Հյու Ջեքմանի նոր ֆիլմը գրավել է հանդիսատեսին
Հյու Ջեքմանի մասնակցությամբ «Ոչխար-դետեկտիվները» (The Sheep Detectives) ֆիլմը դարձել է Prime Video հարթակի ամենահաջողված նախագծերից մեկը։ FlixPatrol-ի տվյալներով՝ կատակերգական դետեկտիվը ներկայումս զբաղեցնում է ամենադիտվող ֆիլմերի ցանկի 2-րդ հորիզոնականը՝ համաշխարհային մասշտաբով։ Այն գլխավորում է դիտումների աղյուսակը Ավստրալիայում, Իտալիայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։
Ֆիլմի հաջողությունը հատկապես նշանակալի է՝ հաշվի առնելով, որ Ջեքմանի մեկ այլ 2026 թվականի ֆիլմ՝ «Ռոբին Հուդի մահը» (The Death of Robin Hood), դժվարությամբ է գտնում իր հանդիսատեսին՝ 20 միլիոն դոլար բյուջեի դիմաց հավաքելով ընդամենը 3 միլիոն դոլար։
Քննադատների և հանդիսատեսի արձագանքը
Կայլ Բալդայի ռեժիսորական այս աշխատանքը հիմնված է Լեոնի Սվանի 2005 թվականի բեսթսելեր «Երեք պարկ բուրդ» (Three Bags Full) վեպի վրա։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 95% “Certified Fresh” վարկանիշ, իսկ հանդիսատեսի գնահատականը կազմում է 96%։ IMDb-ում ֆիլմը ստացել է 7.6 վարկանիշ՝ ավելի քան 23,000 կարծիքների հիման վրա։
Ֆիլմի սյուժեն պատմում է մի հոտի մասին, որը փորձում է բացահայտել իր հովվի՝ Ջորջ Հարդիի (Հյու Ջեքման) սպանությունը։ Քննադատները բարձր են գնահատել պատմվածքի յուրօրինակությունը և հուզականությունը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Նիկոլաս Բրաունը, Նիկոլաս Գալիցինը, Էմմա Թոմփսոնը, իսկ հնչյունավորողների թվում են Ջուլիա Լուի-Դրեյֆուսը, Բրայան Քրենսթոնը, Պատրիկ Ստյուարտը և Բելլա Ռեմզին։

