Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը անդրադարձել է ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ զուգախաղին:
«Ես ոգեշնչված եմ մեր խաղից: Անկեղծ: Չեմ խաբի: Նիկի մատուցումը պարզապես բրուտալ է:
Կուզեի ինքս այդպես մատուցել: Պարզապես անհավանական է, որ մարդը նման բանի ունակ է: Զվարճալի էր: Ես պետք է ավելի լավ ճանաչեմ նրան:
Շարունակում եմ լավ կարծիքի մնամ Կիրյոսի մասին: Իսկապես հաճույք ստացա՝ նրա հետ խաղալով», – ասե է նա: Այս մասին հաղորդում է Tennis World USA-ը:
Նշենք, որ Վաշինգտոնի մրցաշարի մեկնարկում նրանք պարտվեցին կոլումբացիներ Խուան-Սեբաստյան Կաբալյու – Ռոբերտ Ֆարե զույգին (3:6, 6:3, [5:10]):