Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Կարեն Ասլանյանը (67 կգ) 4-0 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ:
Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին: