fbpx
Աշխարհ

Եվրոպական երկրները մտադիր են Մադուրոյի դեմ պատժամիջոցներ կիրառել

Եվրոպական երկրները մտադիր են մի քանի բարձրաստիճան անձանց դեռ պատժամիջոցներ կիրառել, որոնց թվում է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Սակայն դեռևս տարաձայնություններ կան՝ կապված այդպիսի գործողություններ կատարելու ժամկետների հետ ճգնաժամից երկիրը դուրս բերելու մասին բանակցային գործընթացը չվտանգելու մտահոգությունների պատճառով: Երկու աղբյուրների խոսքերով՝ չնայած Մադուրոն այն պաշտոնյաներից է, որոնց դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ, վերջնական որոշումը դեռևս չի ընդունվել:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Նիդերլանդները դիտարկում են ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու և ուղևորությունները սահմանափակելու հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ