Worldometers համաշխարհային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Գերմիանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ եվրոպական պետություններին գրանցված դեպքերի ու մահացության ցուցանիշերի զգալի անկում է արձանագրվում:
Այսպես՝ եթե Իտալիայում և Իսպանիայում շաբաթներ առաջ օրական շուրջ վեց հազար վարակի դեպք էր արձանագրվում, ապա այժմ այդ թիվը նվազել է օրական երկու-երեք հազարի: Մահացության դեպքերն էլ օրական յոթ-ութ հարյուրից հասել են երկու հարյուր-չորս հարյուրի:
Երեկ ամբողջ Ֆրանսիայում վարակի ընդամենը վեց հարյուր դեպք է գրանցվել, ինչը նախորդ շաբաթների թվերի համեմատ մեծ առաջընթաց է:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ չնայած՝ ԱՄՆ-ում համաճարակը դեռևս իր գագաթնակետի վրա է, սակայն խնդրի հետ ավելի բախված եվրոպական երկրներն արդեն ճգնաժամի հաղթահարման փուլում են: