Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ:
Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակչում, հավասար պայքարում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին:
130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում 0:4 հաշվով պարտվել է վրացի ըմբիշ: Վերջինս հասել է եզրափակիչ: Օվասապյանը բրոնզե մեդալի համար պայքարը կշարունակի վաղը:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարի մեջ կմտնեն վաղը՝ մարտի 5-ին:
Հաղորդում է armsport.am-ը։