Արգենտինայի նախագահական ընտրություններում, նախնական տվյալենրի համաձայն, հաղթել է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական պալատը։
Ըստ տվյալների՝ Ֆեռնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 48.1 տոկոսը: Նշենք, որ նա ներկայացնում է ձախ կենտրոնամետ դաշինքը։
Իսկ աջ կենտրոնամետ ուժերին ներկայացնող, երկրրի գործող նախագահ Մաուրիսիո Մակրիին բաժին է ընկել ձայների 40.4 տոկոսը:
Ընտրություններին կար 6 թեկնածու։ Մասնակցությունը 80.84% է կազմել։
Գործող նախագահն արդեն շնորհավորել է ընդդիմության ղեկավարին հաղթանակի կապակցությամբ։ Նա իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ֆեռնանդեսին հանդիպման է հրավիրել այսօր՝ հոկտեմբերի 28-ին, որ քննարկեն գործերի հանձնումը։
Նորընտիր նախագահի մանդատը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից։