Աշխարհ

Վրաստանում ընդդիմադիրները խորհրդարանի շենքի դարպասներին կողպեքներ են կախել

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները Վրաստանի խորհրդարանի շենքի դարպասներին կողպեքներ են կախել։

Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտնել էին «խորհրդարանի ամբողջովին շրջափակման» մտադրության մասին։ Ձիտաձե փողոցի կողմից դեպի խորհրդարանի բակ տանող դարպասներին կողպեքներ է կախել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով ավելի վաղ դիմելով ցուցարարներին՝ ասել էր, որ երկուշաբթի ոչ մի պատգամավոր չի կարող մուտք գործել օրենսդիր մարմնի շենք․

«Կարող եք հանգիստ զբաղեցնել Թալակվաձեի աշխատասենյակը։ Այս շենքը մեռած է»,-խորհրդարանի բակում գտնվող իրավապահներին է դիմել Ուգուլավան․

«Շատերն են հարցնում՝ որն է մեր ծրագիրը։ Նախ՝ որ դավաճան խորհրդարանականները չկարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Նրանց ամենօրյա աշխատանքը վտանգավոր է։ Իվանիշվիլին քաոս է ստեղծում, իսկ քաոսն՝ աղքատություն։ Այսօրը բեկումնային է լինելու, իսկ խորհրդարանի դռները կբացվեն միայն Իվանիշվիլիի կապիտուլացիայի դեպքում»։

Գրում է aliq.ge-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ