Այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, օրակարգում չեն ներառվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջարկել էր ընդդիմությունը։ Նշենք, որ դրանք բացասական երակացություն էին ստացել նաև պրոֆիլային հանձնաժողովներում։
Նշենք, որ դրանք վեցն էին. Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Քաղաքացիական օրենսգքրում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)։