Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ընդունել է պատգամավորներից մեկի առաջ քաշածը բանաձևը, որով կոչ է արվում երկրի կառավարությանը՝ ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականներին իրականացված ցեղասպանությունը հայերի, հույների ու այլ քրիստոնեա փոքրամասնությունների նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն։
Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ այս միաձայն որոշումը բացառումը Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը։
