Իտալիայի նախագահն ընդունել է վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը:
Անցած շաբաթ Դրագին հրաժարական էր ներկայացրել, սակայն նախագահը մերժել էր, քանի որ ֆորմալ առումով կառավարությունը ուներ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
Նախօրեին Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների նվազագույն առավելությամբ վստահություն էր հայտնել վարչապետին: Քվեարկությանը, սակայն, մասնակցել էին սենատորների կեսից պակասը. կառավարող կոալիցիայի մեջ մտնող երեք կուսակցություն հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: