fbpx
Առողջապահություն

Ի՞նչ օգտակար հատկություն ունի ընկույզը կանանց համար

Հունգարիայի Զեմելվեյսի համալսարանի գիտնականները պատմել են, որ դաշտանադադարի շրջանում ինքնազգացողության բարելավման համար կանանց խորհուրդ են տալիս ամեն օր ուտել մի բուռ ընկույզ, 300 գրամ բանջարեղեն եւ 200 գրամ միրգ։ Անհրաժեշտ է նաեւ ավելացնել սպիտակուցի օգտագործումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Պարզելու համար, թե սննդի որ տեսակն է ավելի լավ ազդում կանանց վրա դաշտանադադարի ժամանակ, հետազոտողներն ուսումնասիրել են ավելի վաղ կատարված 134 գիտական աշխատանքներ այս թեմայով։

Գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավել արդյունավետ միջոցը ինքնազգացողության բարելավման, առույգության բարձրացման եւ ջերմության հոսանքների նվազման համար համարվում է մեկ կիլոգրամ քաշի համար 1-1,2 գրամ սպիտակուցի օգտագործումը։ Նշվել է, որ սպիտակուցի օրական նորմի կեսը պետք է ստացվի բուսական աղբյուրներից, ինչպիսին են սոյան, ոսպը, լոբին, սիսեռը եւ քինոան։

Հետազոտողները պարզել են նաեւ, որ կանանց համար դաշտանադադարի շրջանում շատ կարեւոր է ավելացնել բանջարեղենների եւ մրգերի օգտագործումը՝ համապատասխանաբար 300 եւ 200 գրամ։ Որպես օգտակար ճարպերի եւ բջջանյութի աղբյուր կարող են հանդես գալ ընկույզները. գիտնականները խորհուրդ են տալիս սահմանափակվել օրական երեսուն գրամով։ Ուսումնասիրված աշխատանքների մեջ ներառված որոշ այլ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ կանայք ամեն շաբաթ պետք է ուտեն երկու բաժին ձուկ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ