fbpx
Իրավական

Ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները

Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  նախատեսվել են հետևյալ պատիժները՝

– Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:
– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:
– Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-ից 6 տարվա ազատազրկում:
– Որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծելու համար (այդ թվում՝ ռեյտինգային թեկնածուների ձայների կեղծման)՝ 3-ից 8 տարվա ազատազրկում:

Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (օրինակ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ