Հայաստանի ազգային հավաքականը պատվարստվում է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջիկա 3 հանդիպումներին։
Երեկ կայացել է մեր հավաքականի առաջին մարզում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարզումից տեսանյութ է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին 3 հանդիպումներից առաջինը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, երկրորդը՝ սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հետ, իսկ երրորդը՝ սեպտեմբերի 8-ին՝ Լիխտենշտեյնի հետ։
https://www.youtube.com/watch?v=hkfvBOqS5Qo