Կառավարությունը այսօրվա նիստում պատրաստվում է 105 մլն 725 հազար դրամ հատկացնել 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
«Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»,- նշված է նախագծի մեջ։
Ըստ նախագծի՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 մլն 208 հազար դրամ, ՀՅԴ-ն կստանա 4 մլն 303 հազար դրամ:
Առավել մանրամասն՝ e-gov.am