ՀՀ ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացավ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։
Քվերակության արդյունքներով՝ 3 թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ ու իրենց պաշտոնը կստանձնեն ԱԺ-ում երդում տալու պահից։
Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները։
Խունդկարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ են արտահայտվել 2-ը, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Շաթիրյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 85 պատգամավոր, իսկ 3-ը՝ դեմ։
Եվ Վաղարշյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 86 պատգամավորներ, 1-ը եղել է դեմ, իսկ 1 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։