fbpx
Ժամանց

Յուեն Մաքգրեգորը կարող Է կրկին մարմնավորել Աստղային պատերազմների հերոսին

Շոտլանդացի դերասան Յուեն Մաքգրեգորը կարող Է կրկին մարմնավորել ջեդայ ասպետ Օբի-Վան Քենոբիին Disney+ ալիքի համար սերիալում: Այդ մասին տեղեկացնում Է Variety-ն:

Դերասանը բանակցություններ Է վարում այս դերում Էկրան վերադառնալու շուրջ, ինչն աղբյուրին հաստատել են Disney ստուդիայի ներկայացուցիչները: 

«Աստղային պատերազմների» առաջիկա սերիաների մասին այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում: 

Յուեն Մաքգրեգորը խաղացել Է սագայի երեք մասերում՝ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 1. թաքցված սպառնալիք» (1999 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 2. կլոնների գրոհը» (2002 թ.), «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 3. սիթխերի վրեժը» (2005 թ.), ինչպես նաեւ Էպիզոդիկ դերեր Է կատարել «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ժապավենում (2015 թ.)։ Տեղեկացնում է Ռիա Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ