Գովազդ

Չինական բանկերը դոլար են վաճառում յուանին աջակցելու համար

Ամենադիտվածներ

Չինական բանկերը դոլար են վաճառում յուանին աջակցելու համար

Չինական խոշոր բանկերը սկսել են դոլար վաճառել՝ յուանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բանկային հատվածի աղբյուրներին։

Չինաստանի խոշոր պետական բանկերը երկուշաբթի օրը մեծ քանակությամբ ԱՄՆ դոլար են վաճառել՝ օգտագործելով սվոպային և սփոթային գործարքների համադրությունը, նշվում է հոդվածում:

Գործակալության տվյալներով՝ համապատասխան կարգադրությունը վարկային կազմակերպությունները դեռևս սեպտեմբերին են ստացել։ Միաժամանակ դոլարի վաճառքից հետո փոխարժեքն ընկել է մինչեւ 6,95 յուան մեկ դոլարի դիմաց։

Reuters-ի աղբյուրներից մեկը նշել է, որ յուանի ամրապնդման գործողությունը, ամենայն հավանականությամբ, չի ազդել Չինաստանի արժութային պահուստների վրա, որոնք կազմում են 3 տրիլիոն դոլար։

Սեպտեմբերի 26-ին Չինաստանի Ժողովրդական բանկը 2020 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ ազգային արժույթի փոխարժեքն իջեցրել է մինչև 7 յուան մեկ դոլարի համար։

Ամենաթարմ