Անգլիայի առաջնության 5-րդ տուրի Լեսթերի հետ հանդիպմանը չեն մասնակցի ակումբի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:
Հանդիպմանը չեն մասնակցի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հարձակվող Անտոնի Մարսյալը և պաշտպան Լյուկ Շոուն: Կասկածելի է նաև թիմի նորեկ Արոն Վան Բիսակայի մասնակցությունը:
Մարզիչն իր խոսքում նշել է, որ Պոգբան դեռևս չի կարողանում 100 տոկոսով մասնակցել թիմի մարզումներին: