Հայտնի են դարձել պատճառները, թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդը» Օլե Գունար Սուլշերի փոխարեն գլխավոր մարզիչ չնշանակեց Անտոնիո Կոնտեին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, մանկունիանցիների ղեկավարությունը զգացել է, որ իտալացին չափազանց պահանջկոտ կլինի խաղացողների նկատմամբ, ինչը համապատասխան չէր լինի թիմի երիտասարդ խաղացողներին։
Նաև մտավախություն կար, որ Կոնտեի կոշտ միկրոկառավարումը հարմար չի լինի խաղացողների մեծ մասին, որոնք այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում են:
Արդյունքում Կոնտեն ստանձնեց «Տոտենհեմի» ղեկը, իսկ մանկունյանցիները Սուլշերի հեռացումից հետո Ռալֆ Ռանգնիկին նշանակեցին գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը։
Ներկա պահին «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում՝ 18 խաղում 33 միավորով 6-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 խաղում 31 միավորով 7-րդն է։