Եվրոպական հանձնաժողովի Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է հանձաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն արտասվում իր համար ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։
Յունկերն իր խոսքում շնորհակալություն է հատնել համատեղ աշխատանքի համար նախորդ 5 տարում։ Նա նշել է, որ մինչև կյանքի վերջի հպարտ կլինի Եվրոպային ծառայելու համար։
Հավելենք, որ Յունկերը պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։ Վերջինիս կփոխարինի Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը։
"Merci @donaldtusk pour ton amitié et ta complicité. Merci aux journalistes de m’avoir accompagné pendant des siècles. Je resterai fier jusqu’à la fin de ma vie d’avoir pu servir l’Europe.” @JunckerEU pic.twitter.com/iUbeXdu3Fo
— European Commission (@EU_Commission) October 18, 2019