fbpx
Սպորտ

Մբապեի և Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին է խոսել Արեոլան

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան խոսել է Կիլիան Մբապեի և Պոլ Պոգբայի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունների մասին:

«Այն, ինչի մասին ես խոսել եմ Կիլիանի հետ, նրա վնասվածքն է։ Նա հիմա ՊՍԺ-ում է, ու պետք է ապաքինվի վնասվածքից ու վերսկսի խաղալ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Չեմ կարող ասել՝ խոսել ենք մենք  նրա հետ «Ռեալի» տեղափոխվելու մասին, թե ոչ։

Յուրաքանչյուրն ունի իր սեփական ուղին։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։

Ես չեմ խոսել Պոգբայի հետ։ Երբ վերջին անգամ հանդիպեցի նրան, մենք հավաքականում էինք, ու նա վնասվածք ուներ։ Նա հիասքանչ տղա է»,- Արեոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ Ալֆոնս Արեոլան մեկ տարի վարձակալությամբ տեղափոխվել է «Ռեալ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ